Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը
Ողջույն։ Ես այսօր կպատմեմ իմ ամառային արձակուրդի մասին։Ես այս ամառ մեկնել եմ Սանկտ-Պետերբուրգ դա Ռուսաստանում է , ես այստեղ ծանոթացա իմ նոր ընկերների հետ։ Այստեղ ունենք շատ գեղեցիկ բակ ու ես ամեն օր երեխաների հետ խաղում եմ ։Ես այցելել եմ շատ գեղեցիկ վայրեր Սանկտ-Պետերբուրգում ։Ամբողջ Սանկտ-Պետերբուրգի կենտրոնով անցնում են գետառներ և կան նավակներ որոնցով կարող ենք շրջել գետառներով և դուրս գալ մեծ Նևա գետ ։Նևա գետի վրա կան մեծ կամուրջներ որոնք բացվում են գիշերը նաև երբ անցնում են մեծ նավեր։Այցելել եմ ամենա գեղեցիկ թանգարանը ՝ Էրմիտաժը , որտեղ նաև կար հայկական անկյուն։Մեկ օրը բավարար չէր ամբողջ Էրմիտաժով պտտվելու համար։Ամբողջ քաղաքը կարծես թանգարան լինի։Այցելելեմ Պետերգոֆ՝ Պիոտռ առաջինի թագավորական այգին , թագավորական պալատը և հիացել հրաշք շատրվաններով։Իսկ Պավել առաջինի թագավորական պալատը և այգին մեր տան մոտ է այն շատ մեծ է և գեղեցիկ։Ես շատ հաճախ եմ զբոսնում այնտեղ և կերակրում այգու սկյուռիկներին։
Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը
Ես այս ամառ կարդացել եմ Ջաննի Ռոդարիի “ՀԵՔԻԱԹՆԵՐ ՀԵՌԱԽՈՍՈՎ” գիրքը ։
Ինձ առավել շատ դուր եկավ “Լինում է, չի լինում․․․” պատմությունը,որտեղ հերոսը հաշվապահ էր և գործի բնույթով շատ էր բացակայում տանից,իսկ նրա աղջիկը առանց հայրիկի պատմած հեքիաթների չէր կարողանում քնել։Նա ամեն երեկո զանգահարում և մի նոր հեքիաթ էր հորինում և պատմում աղջկան։
Պատմության հերոսները նման էին ինձ և հայրիկիս , նրանքել են շատ իրար հետ կապված ինչպես ես ու հայրիկս։