Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար․․․

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր․․․

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր․․․

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին․․․

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին ․․․

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին․․․

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին․․․

Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։

4 Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական <Իրերի կերպավորում> ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր։
Մայրենի | Մարգարիտա Սինանյանի բլոգ (edublogs.org)

Ինքնագնահատում

Տարվա ընթացքում ո՞ր նախագիծն ես ամենից շատ հավանել։ Նշի՛ր անվանումը և կցի՛ր հղումը։

Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ ստեղծագործության հղումը։

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրաստել, կցի՛ր ամենից հաջողված աշխատանքների հղումերը։

10 միավորանոց համակարգով փորձի՛ր գնահատել աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։ Հիմնավորի՛ր ինքնագնահատումդ։

Տեքստային աշխատանքների կատարում

Դավիթը

Ա․ Լինդգրեն <Մանչուկն ու Կառլսոնը> Скачать

Ա․ Բակունց <Մթնաձոր>Скачать

Վ․ Անանյան <Քարակոփ կածան>Скачать

Ա․Մորավիա <Երբ մտքերը սառչում են օդում>Скачать

Հ․ Թումանյան <Գելը>Скачать

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն. նախագիծ

Մասնակիցներ` 4֊5֊րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը` մայիսի 13֊24

Նպատակը` երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ընթացքը`

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բնագիտություն

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

ԸՆՁՈՒԽՏ

Նյութը ուսումնասիրելուց, յուրացնելուց հետո բլոգում գրում եք, որևէ կենդանու մասին հետաքրքիր փաստեր։

Ընձուղտի արու առանձնյակների բարձրությունը հասնում է 5,5 մետրի, իսկ քաշը՝ 900 կգ։ Էգ առանձնյակները, որպես կանոն, ավելի փոքր են ու ավելի քիչ են կշռում։ Ընձուղտների պարանոցը շատ երկար է, չնայած որ ընձուղտները ինչպես համարյա բոլոր կաթնասունները ունեն 7 պարանոցային հողեր։ Բարձր հասակը ճնշում է արյան շրջանառության համակարգը, հատկապես գլխուղեղի արյան մատակարարումը, ինչի պատճառով էլ ընձուղտների սիրտը շատ ուժեղ է։ Այն կշռում է 12 կգ, րոպեում մղում 60 լ արյուն և ստեղծում ճնշում, որը երեք անգամ բարձր է քան մարդու մոտ։

Ընձուղտի գլուխը

Ընձուղտի մորթու նկարը կազմված է մուգ բծերից, որոնք առանձնանում են մարմնի բաց գույնից. յուրաքանչյուր ընձուղտի մորթու գունավորումը առանձնահատուկ է ինչպես մարդկանց մատնահետքերը։ Ընձուղտի մարմնի ստորին մասը ավելի բաց է և առանց բծերի։ Ընձուղտների գլխի վրա կան երկու մորթով ծածկված եղջյուրիկներ։ Երբեմն հանդիպում են եղջյուրիկների երկու զույգ։ Սև աչքերը շրջապատված են խիտ թարթիչներով, ականջները կարճ են։ Ունեն լավ տեսողություն, լսողություն և հոտառություն, ինչը նրանց թույլ է տալիս ժամանակին նկատել վտանգը։ Լավ տեսողությանը նպաստում է նաև բարձր հասակը. իրենց ցեղակիցներին ընձուղտները կարող են նկատել մեկ կիլոմետր հեռավորությունից։

Ընձուղտները կարող են արագ վազել, և անհրաժեշտության դեպքում զարգացնում են 55 կմ/ժ արագություն։ Սակայն հիմնականում նրանք տեղաշարժվում են դանդաղ՝ սկզբում առաջ դնելով երկու աջ ոտքը, հետո՝ երկու ձախը։ Իրենց մեծ քաշի և բարակ ոտքերի պատճառով ընձուղտները կարող են քայլել միայն պինդ մակերևույթով։ Նրանք հեռու են մնում ճահճային տեղանքից, իսկ գետերը նրանց համար անհաղթահարելի խոչընդոտներ են։ Չնայած այս ամենին ընձուղտները կարող են ցատկել և հաղթահարել մինչև 1,85 մ բարձրությամբ պատնեշները։Edit This

0

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:Continue reading →Edit This

0

Պարարտանյութեր, դրանց տեսակները

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Մանրադիտակով ուսումնասիրում ենք ծաղկի կառուցվածքը

Բակտերիաներ և սնկեր

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
  5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
  6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
  7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
  8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:
  9. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:

ԸՆՏԱՆԵԿԱՆ_ԴՊՐՈՑ ՆԱԽԱԳԻԾ

Ընտանիքի անդամների հետ ընտանեկան բաղադրատոմսերից  կամ  համացանցից փնտրեք սնկով ուտեստներ՝ աղցաններ, ապուրներ, թխուկներ և այլն: Պատրաստեք, տեսանկարահանեք, ներկայացրեք ձեր ընտանեկան դպրոցի տեսաֆիլմը, բաղադրատոմսը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

Ամերիկայի հյուսիսում գտել են մի սունկ, որի մարմնի թելերը տարած­ված են 15 հեկտար մակերեսով տարածքում և կշռում են 100 տոննա:

Մուլտֆիլմ

Թունավոր սնկեր

Լրացուցիչ նյութ՝ հետարքիր փաստեր սնկերի մասին

1. Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:

2. Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջաներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:

3. Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:

4. Միջինը յուրաքանչյուր սունկ 90%-ով կազմված է ջրից:

5. Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:

6. Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաև կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս:

7. Ամենամեծ սունկն ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում: Նրա սնկամարմինը զբաղեցնում է մոտ 900 հետկար տարածք և կշռում է մի քանի հարյուր տոննա:

8. Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500$:

9. Ամենահետաքրքիր սնկերից մեկը պլազմոդիումն է: Այն կարողանում է քայլել: Իհարկե, շատ դանդաղ է քայլում. մեկ մետրն անցնում է մի քանի օրում:

10. Սնկամարմինը շատ դանդաղ է աճում. տարեկան ընդամենը 10-12 սմ:

11. Շեկլիկները կարելի է ուտել նաև հում վիճակում:

12. Աշխարհի առաջին հակաբիոտիկը` պենիցիլինը, ստացել են սնկից:

13. Աշխարհի ամենահազվագյուտ սնկերից մեկը սատանայի սիգարն է: Այն աճում է ԱՄՆ Տեխաս նահանգում և Ճապոնիայի որոշ վայրերում: Բացի այդ` սա միակ սունկն է, որ ձայն է հանում. սպորները բաց թողնելիս սուլոց է արձակում:

14. Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորում 2002 թվականին հայտնաբերվել են սնկեր, որոնք իրենց շատ լավ էին զգում: Ընդ որում, այս սնկերին ճառագայթումն անհրաժեշտ էր ապրելու համար, ինչպես արևը` բույսերի:

15. Սնկերը` որպես մթերք, որոշ հատկություններով մոտ են մսին, որոշներով` բույսերին:

Արդյունքներ՝

Ռոբերտ Սաֆարյան

Ալեքս Գևորգյան

Դավիթ Հովհաննիսյան

Էդուարդա Խաչիկյան

Վռամ Միրզոյան

Վահան Սարգսյան

Մոնիկա Մարտիրոսյան.

Լանա Գրիգորյան

Աննա Դալլաքյան

Միքայել Իսախանյան

Էվա Պետրոսյան

Մոնիկա Մարտիրոսյան

Հրանդ Ղազարյան

Նարե Խաչատրյան

Արսեն Պալյան

Վիկտորիյա Բեգլարյան

Գայանե Խաչատրյան

Ալեքս Գևորգյան

Էդուարդա Խաչիկյան

Վահագն Թալանչյան

Արման Մխեյան

Արտաշես Թովմասյան

Ռուբեն Յարալյան

Արման Յարալյան

Արսեն Գևորգյան

Մկրտիչ Համբարձումյան

Մկրտիչ Համբարձումյան2

Կարինե Դադոյան

Լանա Գրիգորյան

Ռոբերտ Սաֆարյան

Ալեքս Գանջալյան

Դանիել Թադևոսյան

Վահագն Թալանչյան

Նարե Խաչատրյան

Վիկա Արևշատյան

Մոնիկա Թովմասյան

Էդգար ՀովհաննիսյանEdit This

0

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Գյուղատնտեսություն

Չափում․ Չափման միավորներ

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

5.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։

6.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

8. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել

Поделиться ссылкой:

8.05.2024

  1. Ներկայացրու 4036 թիվը կարգային գումարելիների գումարի տեսքով։
    4000+30+6=4036
  2. Գտիր 470 և 70 թվերի տարբերությունից 5 անգամ մեծ թիվը։
    2000
  3. Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 4-ին։
    1) 4, 14, 24, 34, 44, 54
    2) 4, 12, 20, 24, 30, 40
    3) 4, 12, 24, 28, 36, 40
    4) 4, 16, 28, 34, 40, 44
  4. Քառակուսու պարագծի 3/4 մասը 12 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմի երկարությունը։
    4
Continue reading »

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Ջ․ Ռոդարի

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    կո□քին, կողքին
    վար□,վարձ
    տար□րինակ, տարօրինակ
    ան□ամ, անգամ
  2. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
    ուղիղ-փուշ
    փոխաբերական-տշնամի, անանգիստ
  3. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
     մատը-պարզ
    գրիչը-պարզ
    լքել-պարզ
  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:
    Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:
  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
  • ա/ճամփորդեց
  • բ/պետք է վճարեք
  • գ/ասաց
  • դ/երազում էր
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար ․․․․․ :
բ/Խաչն իմն է, ․․․․․ ես գիտեմ:
գ/Փողոցում ․․․․․․․ փողոցում էլ կկորցնես:
դ/․․․․․․ գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Հողից վերև՝
    Փոքրիկ արև,
    Վրան՝ հազար
    Սերմ ու տերև:
                                     
  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
  • Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
  • Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
  • Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
    ա/որովհետև վճարել էր տուգանքը
    բ/որովհետև պարեկը արդարացի էր
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
    դ/որովհետև միամիտ էր
  • Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Առաջադրանքները՝ Ն․ Նիկողոսյանի

Կրկնություն

  • 1. Գտիր հարյուրի կրկնապատիկի և 33-ի եռապատիկի գումարը։
    299
  • 2. Գումարելիներից մեկը 289 է, մյուսը՝ 11: Գտիր գումարը։
    300
  • 3. Գումարելիներից մեկը 180 է, մյուսը՝ 31: Գտիր գումարը։
    211
  • 4. Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։
    10
  • 5. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
    100
  • 6. Որքանո՞վ կփոքրանա թիվը, եթե նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5 թվանշանը փոխարինվի 4-ով։
    1
  • 7. Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրության հազարավորների կարգում գրված 4 թվանշանը փոխարինվի 9-ով։
    5

Խնդիրներ

  1. Ինքնաթիռում շարքերը համարակալված են 1-ից մինչև 25-ը, բայց 13 համարի շարք չկա: 15-րդ շարքում կա միայն չորս, իսկ բոլոր մնացած շարքերում` վեցական նստատեղ: Քանի՞ նստատեղ կա այդ ինքնաթիռում:
    142
  2. Աշոտը 2 վայրկյանում վազում է 3 մետր, իսկ նրա փոքր եղբայրը 1 վայրկյանում վազում է 1 մետր։ Նրանք միաժամանակ միևնույն կետից ուղիղ գծով սկսեցին վազել 240 մետր հեռավորության վրա գտնվող ծառի մոտ։ Ծառի մոտ Աշոտը քանի՞ վայրկյան կսպասի եղբորը։
    120
  3. Քանի՞ կենտ թիվ է հնարավոր ստանալ 4871  թվի թվանշանների վերադասավորումով: Գրիր այդ թվերը:
    1,7,13,5

Կրկնություն։ Կարգային միավորներ, թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով։

Առաջադրանքներ

  1. Տրված թվերը ներկայացրեք կարգային միավորների գումարի տեսքով.

Օրինակ՝ 1205=1·1000+2·100+5·1 

  • 236 = 2·100+3·10+6·1
  • 807 = 8·100+7·1
  • 4502=4·1000+5·100+2·1
  • 1561=1·1000+5·100+6·10+1·1
  • 46305=4·10000+6·1000+3·100+5·1
  • 75610=7·10000+5·1000+6·100+1·10
  • 400693=4·100000+6·100+9·10+3·1
  • 408964=4·100000+8·1000+9·100+6·10+4·1
  • 2․ Կարգային միավորների գումարը գրիր թվի տեսքով։
  • Օրինակ՝ 5·100+3·10+2·1=532
  • 6·1000+2·100+4·1=6204
  • 8·1000+6·100+9·10+7·1=8697
  • 4·1000+3·10+6·1=4036
  • 7·10000+3·1000+2·10+5·1=73025
  • 4·10000+3·100+2·10+4·1=40324
  • 3·10000+3·1000+2·1=33002
  • 6·100000+3·100+2·10+5·1=600325
  • 3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։ 994989
  • 4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։ 15112
  • 5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։ 10336
  • 6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան: Հարյուրավոր։
  • 7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 1 , մնացած թվանշանները՝ 2։ 2281
  • 8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։ 10
  • 9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։
  • ա)1
  • բ)90
  • գ)10000
  • դ)100
  • 10․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։ 10000
  • 11.Գտիր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։ 2001
  • 12.Գտիր ամենափոքր քառանիշ և ամենամեծ հնգանիշ թվերի գումարը: 100999
  • 13. Քանի՞ տասնյակ կա 3985 թվի մեջ։ 398
  • 14. Քանի՞ հարյուրյակ կա 42901 թվի մեջ։ 429
  • 15. Քանի՞ միավոր կա 987200 թվի մեջ։ 987200
  • 8765=876×10+5

 Բաժանում երկնիշ թվի

Բաժանում երկնիշ թվի

  1. 7840:35=224
  2. 8303:23=261
  3. 64604:62=1042
  4. 75025:25=3001
  5. 2170:35=62
  6. 1428:14=102
  7. 58500:25=234
  8. 1472:23=64
  9. 4590:45=102
  1. 24 մ — 35 սմ = 205 սմ
  2. 12 սմ — 8 մմ = 111 մմ
  3. 100 մ — 60 սմ = 940 սմ
  4. 28 սմ + 10 մմ = 29 սմ
  5. 7 կմ — 505 մ =7 կմ 505 մ
  6. 8 կմ 400 մ — 850 մ =7 կմ 550 
  7. 6 կմ 430 մ + 2 կմ 760 մ = 9 կմ 190 մ

Խնդիրներ

Երեք հաջորդական թվերի գումարը 99 է։ Գտիր այդ թվերը։

31, 32, 33:

Երկու թվերի տարբերությունը 15 է, իսկ գումարը 76: Ո՞ր թվերն են։

I-30,5, 45,5:

Գրետան, Աննան ու Լուսինեն ունեն 72 ուլունք։ Եթե Գրետան իր ուլունքներից 2-ը, իսկ Աննան 5-ը նվիրեն Լուսինեին, ապա երեքն էլ կունենան հավասար թվով ուլունքներ։ Քանի՞ ուլունք ունի նրանից յուրաքանչյուրը։

Գրետա-26 ուլունք, Լուսինե-17 ուլունք, Աննա-29 ուլունք:

Խաչբառ Ձոն

ԱԲԳԴԵԶԷԸԹ
123456789
ԺԻԼԽԾԿՀՁՂ
102030405060708090
ՃՄՅՆՇՈՉՊՋ
100200300400500600700800900
ՌՍՎՏՐՑՒՓՔ
100020003000400050006000700080009000

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը․

Հորիզոնական

  • Զամբյուղում  կան երկու գույնի վարդեր։ Առանց նայելու 

ամենաքիչը քանի՞ վարդ  վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ  կունենանք գոնե երկու միագույն վարդ։   3 վարդ։

  • Ո՞ր բնական թվին է հավասար այն կոտորակը, որի համարիչն  ու  հայտարարը  իրար  հավասար են։  1:
  • Գտիր  ամենափոքր   քառանիշ   թվի   հնգապատիկը։  5000:
  • Պուրակում    երփներանգ  ծաղիկների    1/4  մասը  հավասար է ամենափոքր եռանիշ թվին։    Քանի՞ ծաղիկ  կար պուրակում։ 400 ծաղիկ։
  • Գտիր ամենամեծ միանիշ թվի 1/9  մասը։  1:
  • Մայրության տոնին ընդառաջ Տիգրանն ու իր եղբայրը  որոշեցին  մայրիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  1600  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  նրա  եղբայրը,  եթե    Տիգրանը նրանից  3  անգամ շատ գումար ուներ։ 400 դրամ:
  • Ո՞րն է  16 թվի ամենափոքր բաժանարարը։  1:
  • Գտիր 30 թվի ամենամեծ բաժանարարի տասնապատիկը։ 300:
  •   Եթե Դավիթի  տնկած կակաչների  քանակը եռապատկեք, արդյունքը  ավելացնեք 40-ով, կստանաք ամենափոքր եռանիշ թիվը։  Քանի՞ կակաչ էր տնկել Դավիթը։  20 կակաչ։
  • Գտիր  400-ի ամենափոքր բազմապատիկը։ 400:

Ուղղահայաց

  • Ո՞ր   16000-ի   1/4 մասը։ 4000:
  • Գտիր  599-ի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։  600:
  • Ն
  • Գտիր  8000 և 1600 թվերի քանորդը։ 5:
  • Գտիր  2000 թվի  5/2  մասը։ 5000:
Տ
ո
Գարնանային
ե
ր