0

Եղանակի փոփոխությունը

Գարնանը ամպամած է լինում, անձրև է գալիս ,հետո արևոտ եղանակ է լինում,ծիածան է լինում։

Ամռանը լինում են պայծառ օրեր,շոգ է լինում և արևոտ։

Աշնանը անձրև է գալիս ,ամպրոպ և կայծակ է լինում ,քամի է լինում և ամպամած։

Ձմռանը սառնամանիք է լինում,ձյուն է գանլիս և գետը սառուցով է ծածկվում։

0

«Ասացվածքներ»

Հազար սուտ մի ճիշտ չարժե:-

Ստելը վատ է ավելի լավ է ճիշտը ասել։Ստելով երբեք չէս կարող օգուտ տալ քեզ։

Ստի ոտքը կարճ է:

Միշտ պետք Է հիշել, որ սուտը չէս կարող երկար թաքցնել։Սուտը շատ շուտ կբացահայտվի։

0

ԻՄ ԸՆԿԵՐԸ

Անունը Նարե է։

Սիրում է նկարել։

Չի սիրում սունկ։

Մենք լավ ընկերներ ենք ,որովհետև շատ ենք սիրում իրար։

Ինձ ամենաշատը դուր է գալիս ,որ նա միշտ զբոսնում է ինձ հետ։

0

Մարգարիտան մենակ է աշխարհում

     

  Ես արթնացա առավոտյան տանը լռություն մտածեցի շուտ եմ արթնացե և նկատեցի ,որ եղբայրս անկողնում չէ։Արագ գնացի հյուրասենյակ տեսա ոչ ոք չկա։Ձայն տվեցի ծնողներիս և հասկացա ,որ տանը մենակ եմ։ Նայեցի  պատուհանից և բակի ֆուտբոլի դաշտը դատարկ էր միայն մի գնդակ էր ընկած դաշտում։Հագնվեցի և դուրս վազեցի   ։ Զարմանալի էր բայց դրսում էլ մարդ չկար։Վազեցի չորս կողմ բայց ոչ – ոքի չգտա։Հասկացա,որ ես մենակ եմ մնացելա աշխարհում։Վազեցի խանութ      և վերցրեցի ինչ սիրտս ուզեց։ Գնացի այգի խաղացի հեծանիվ վարեցի և արեցի այն ինչ ուզում էի։Հետո տխուր նստած ճոճոնակի վրա ճոճվում էի։Ինչքան   անհետաքրքիր էր մենակ լինել։Այդ  պահին ընկա ճոճանակից ոտքս վնասեցի  և միանգամից արթնացա։ Վազեցի մայրիկիս մոտ և պատմեցի նրան իմ երազը և ամուր գրկեցի նրան։։

Skip to toolbar