0

Պուշկան և իր ընտանիքի բողոքը

Բարև ձեզ , ես Մարգարիտայի ամենասիրած բուռունդուկն եմ։ Նա ինձ ամեն օր հանում է իմ վանդակից դուրս, և դա իմ հայրիկին և մայրիկին ջղայնացնում է ։ Մի օր էլ, երբ նա ինձ ուզում էր վերցնել վանդակից, հայրս կծեց նրան ու փախավ իմ կողքից, բայց դա ոչ մի բան չի փոխում մեր հարաբերություններում։ Ես նրան շատ եմ սիրում։ Եվ ահա, մի օր իմ մայրիկս ծնեց 3 աղջիկ և 4 տղա։ Դրանից հետո Մարգարիտային չեմ տեսել մեր վանդակի մոտ։ Մենակ իր հեռախոսը , որով նա ինձ նկարում է ու ուղարկում ինչ որ մեկին։

0

Անվախ աղջիկը

Մարգարիտա Սինանյան

Կար չկար,մի աղջիկ կար։Այդ աղջկա անունը Մինա էր։Նա շատ ընկերասեր էր։Նա մի օր որոշում է գնալ անտառ և հավաքել մայրիկի սիրած ծաղիկները։ Քայլում  է մեկ էլ հանդիպում նապաստակին, որի անունը Նապո էր։

Նապոն շատ ուրախ ու զվարթ նապաստակ էր։

Նապոն ասաց․

-Փոքրիկ աղջիկ ու՞ր ես գնում։

-Ես պիտի անտառի խորքը հասնեմ անտառի ծայրին,որ իմ մայրիկի համար ծաղիկներ քաղեմ․ասաց աղջիկը։

Նապոն ասաց․

-Լավ ես գնամ․ասաց նապաստակը և գնաց։

Մինան մի քիչ էլ քայլեց , քայլեց ու հանդիպեց աղվեսին, որին դիմում են քույր աղվես։

Քույր աղվեսը ասաց։

Փոքրիկ աղջիկ ո՞ւր ես գնում։

-Ես պիտի անտառի խորքը հասնեմ անտառի ծայրին,որ իմ մայրիկի համար ծաղիկներ քաղեմ։

Քույր աղվեսն ասաց։

-Լավ ես կօգնեմ և ցույց կտամ կարճ ճանապարհը։

Բայց Մինան գիտեր,որ աղվեսը խորամանկ է չլսեց նրան և գնաց իր իմացած ճանապարհով։

Մինան մի քիչ էլ քայլեց և քայլեց ու

 հասավ անտառի խորքը ՝երիցուկների բացատը։Նա այնտեղ հավաքեց երիցուկների մեծ փունջ և շտապեց տուն։

Երբ նա հասավ տուն մայրիկին ամեն ինչ պատմեց ։Մայրիկը բարկացավ ,որ նա մենակ է գնացել անտառ,բայց հիշեց,որ իր աղջիկը երիցուկների փունջ է բերել ու այդքան քայլել է,որ հասնի այնտեղ։

Մինան մայրիկին խոստացավ,էլ երբեք չգնալ անտառ միայնակ։

0

Հանս Քրիստիան Անդերսեն. «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»

Կար-չկար մի արքայազն: Նա ուզում էր ամուսնանալ միայն իսկական արքայադստեր հետ: Շատ աշխարհներ ման եկավ արքայազնը, որպեսզի իր ուզածին գտնի, բայց՝ իզուր: Արքայադուստրեր շատ կային: Բայց իսկական էին, թե ոչ, նա ոչ մի կերպ պարզել չէր կարողանում: Բոլորն էլ ինչ-որ պակասություն ունեին: Եվ ահա նա տուն վերադարձավ շատ վշտացած:

Մի անգամ երեկոյան եղանակը խիստ վատացավ: Որոտում էր ամպրոպը, փայլատակում էր կայծակը և անձրևը հորդում էր ասես դույլից: Ահա այդ ժամին քաղաքի դարպասը բախեցին և ծերունի թագավորը գնաց բանալու: Դարպասի առաջ կանգնած էր մի արքայադուստր: Ամբողջությամբ թրջվել էր: Ծեր թագուհին որոշում է ստուգել արքայադստերը և պարզել, իսկական արքայադուստր է, թե ոչ: Նա մտավ ննջարան, մահճակալից վերցրեց բոլոր ներքնակները և բարձերը, տախտակի վրա մի սիսեռահատիկ դրեց, հետո այդ հատիկը ծածկեց 12 ներքնակով, իսկ ներքնակների վրա էլ 12 հատ բարձ դրեց, որոնք լցված էին փափուկ փետուրներով: Արքայադստերը պառկեցրին այդ մահճակալին և նա ամբողջ գիշեր այդտեղ պառկած մնաց: Առավոտյան նրան հարցրին, թե ինչպես քնեց: Եվ նա պատասխանեց, որ սոսկալի վատ: Ասաց, որ ամբողջ գիշեր աչք չի փակել: Աստված գիտի, թե ինչ էր ընկել նրա անկողնու մեջ: Նրան թվում էր, թե պառկած է ինչ-որ կոշտ բանի վրա, այնպես որ հիմա նրա մարմինը անտանելի ցավում է: Ահա այդժամ բոլորը հասկացան, որ նա իսկական արքայադուստր է: Չէ՞ որ նա 12 ներքնակի և նույնքան բարձերի տակից էլ զգացել էր սիսեռահատիկի կոշտությունը: Այդքան նուրբ ու զգայուն կարող էր լինել միայն իսկական արքայադուստրը: Արքայազնը նրան կնության վերցրեց, քանի որ չէր կասկածում, որ նա իսկական արքայադուստր է: Իսկ սիսեռահատիկը տարան-դրեցին թանգարանում, և եթե որևէ մեկն այն չի գողացել, ուրեմն այն մինչև հիմա էլ դրված է այդտեղ:

Skip to toolbar