Թեսթ 16

Հովհաննես Թումանյան

Գելը

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհա□թվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։ Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում

են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

1. Տեքստի երեք բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
երբ
ամպոտ
կհաղթվի

2.Գրի՛ր տրված բառերի հականիշները:
ա) կարճ — երկար
բ) թույլ    — ուժեղ
գ) մոտ — հեռու
դ) ցածր- բարձր

  1. Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:
    ա) Մինչև ճշմարիտը գա,
    բ) Քեզ համար քնում ես,
    գ) Մեծին հարգիր,
    դ) Լավ բան ասա, որ լավ բան լսես

որ մեծանաս
որ լավ բան լսես
ուրիշի համար երազ տեսնում
սուտը աշխարհը կքանդի

Մինչև ճշմարիտը գա սուտը աշխարհը կքանդի
Քեզ համար քնում ես ուրիշի համար երազ տեսում
Մեծին հարգիր որ մեծանաս
Լավ բան ասա որ լավ բան լսես

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկբառը:
    Ստով մեռնող
  1. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս բառ:
    ձմեռներ, եղջերուներ, ժայռեր,
  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Թև ունի, թռչուն չէ,
    Միջատ է, մրջյուն չէ,
    Աշխատում է օրնիբուն
    Բերքը տալիս է մարդուն:
    մեղու
  2. Նախադասություններն ըստ հաղորդակցման լինում են.
    ա) երկու տեսակ
    բ) հինգ տեսակ
    գ) երեք տեսակ
    դ) չորս տեսակ
  3. Ինչո՞ւ են գայլերը ոհմակ կազմում:
    Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։
  4. Ինչպիսի՞ կենդանի է գայլը (բնութագրի՛ր տեքստի բառերով):
    Սրատես, ստամեռնուկ, խորամանկ
  5. Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը:
    Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկուհարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։
  6. Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար:
    Գայլը գիշատիչ կենդանի է մարդուն կարող է ուտել:

<Ելք> ստուգատես

Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։

Մարգարիտա Սինանյանի բլոգ | «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, ԱՐԵՒՄՏՅԱՆ ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶ, 3․3 ԴԱՍԱՐԱ (edublogs.org)

Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։

Ես բլոգս վարում եմ 2022 թ-ից՝

Գրի՛ր, թե բլոգդ ինչ բաժիններ ունի։

Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ:

Տեխնոլոգիա բաժինն եմ քիչ սպասարկում ։Չեմ ունենում կոնկրետ հանձնարարություններ։

Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։

Ամենիչ շատ սպասարկում եմ մայրենի բաժինը՝Մայրենի | Մարգարիտա Սինանյանի բլոգ (edublogs.org)։

Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։

Դասընկերներիս բլոգներին չեմ հետևում։Ավելի հաճախ օգտվում եմ ուսուցչուհիներիս բլոգներից ՝առաջադրանքները տեսնելու համար։

Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:

Ուսուցչուհիներիս բլոգները ,որովհետև շատ նոր ու հետաքրքիր բաներ եմ սովորում նրանց բլոգերից։
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

Բլոգային հետազոտական աշխատանք

Հղումով ծանոթացի՛ր երրորդ դասարանն ավարտող կրտսեր ընկերներիդ բլոգներին։ Ընտրի՛ր մեկ սովորողի բլոգ և կատարի՛ր անհրաժեշտ դիտարկումները։

Վերը ներկայացված հղումներից առանձնացրո՛ւ մի սովորողի ուսումնական բլոգ և պատասխանի՛ր տրված հարցերին։

Ալեքս Հովհաննիսյան | Մխիթար Սեբաստացի կրթահամալիր (edublogs.org)

1 Բլոգում գտի՛ր <Իմ մասին> բաժինը, ծանոթացի՛ր բլոգի հեղինակի հետ։

Ես կարողանում եմ | Ալեքս Հովհաննիսյան (edublogs.org)

2 Ուսումնասիրի՛ր բլոգի բաժինները։ Դրանցից ամենաշատը ո՞րը քեզ հետաքրքրեց, ինչո՞ւ։  

3 Բլոգի ուսումնասիրություններից ելնելով, գրի՛ր, թե բլոգի հեղինակը ի՞նչ նախասիրություններ ունի և ի՞նչը քեզ հուշեց նման կարծիք ձևավորել։

Նա ընկերասեր ,բարի և խելացի տղա է ։Ունի ընտանի կենդանի ՝կրիա։Սիրում է բնության գրկում ժամանակ անցկացնել,սիրում է կարդալ,սիրում է Ռուբեն Հախվերդյան <<Իմ փոքրիկ նավակ>> երգը և շատ է սիրում պաղպաղակ ու կոնֆետներ։

4 Առանձնարո՛ւ այն նյութը, որը քեզ ամենաշատը դուր եկավ։ Պատճառաբանի՛ր ընտրությունդ։

Բնության երևություն, հրաբուխ | Ալեքս Հովհաննիսյան (edublogs.org) շատ հետաքրքիր նյութ էր։

5 Բլոգի հեղինակը ինչպիսի՞ ընտանեկան նախագծեր է իրականացրել։ Նշի՛ր մի քանիսը։

Ընտանեկան նախագծերից կատարվաշծ էր միայն ածիկացանը ը հիմնականում բնագիտական փորձեր։

6 Բլոգի հեղինակի <Ճամփորդություններ> բաժինը ուսումնասիրելով ի՞նչ կարող ես ասել։ Նշի՛ր այն վայրերը, որտեղ եղել է բլոգի հեղինակը։

Ճամփորդություն դեպի Ծաղկեվանք | Ալեքս Հովհաննիսյան (edublogs.org)

Ամառային ճամփորդապատում | Ալեքս Հովհաննիսյան (edublogs.org)

7 Ուսումնասիրելով բլոգի հեղինակի <Գրադարան> բաժինը, կարո՞ղ ես նշել, թե նա ինչպիսի՞ ստեղծագործություններ է նախընտրում։ Առանձնացրո՛ւ քեզ ամենաշատը դուր եկած ստեղծագործությունը։

ԱՆՏՈՒԱՆ ԴՈԼ ԲՐՈՒՆՈ ՍԱԼԱՄՈՆ ՊԱՀԱՐԱՆՈՒՄ ՀՐԵՇ ԿԱ․ և ես դա կապացուցեմ ձեզ․․․Ինձ շատ դուր եկավ նրա կարդացած այս պատմությունը։

8  Ի՞նչ առաջարկություն կանեիր բլոգի հեղինակին՝ ուսումնական բլոգի հետ կապված։

Նա շատ լավ է վարում բլոգը ,բայց կարող է կիսել տեղադրված նյութերը ,որ ավելի հեշտ լինի աշխատել ։

9 Ինչպե՞ս ես գնահատում կրտսեր ընկերոջդ բլոգավարությունը։ Ձևակերպի՛ր կարծիքդ-գնահատումդ մի քանի նախադասությամբ։

10/10 -ինձ շատ հետաքրքրեց նրա բլոգը ,իր կատարած աշխատանքները ,շատ հետաքրքիր է ներկայացրել իր բնագիտական փորձերը և ճամփորդությունները։

10 Հանդիպի՛ր բլոգի հեղինակ-ընկերոջդ հետ և տեսանյութի կամ ֆոտոշարի միջոցով լուսաբանի՛ր։

Ծանոթացի՛ր սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին և ըստ դրա խմբագրի՛ր բլոգդ։

Սովորողի բոգին ներկայացվող պահանջներ

Ուսումնական պլանի քննարկումներ

Ծանոթանում ենք 5-6 րդ դասարաններում գործող ուսումնական պլաններին, առանձնացնում ենք այն կետերը, որոնք վերաբերվում են սովորողի ուսումնական կարգապահությանը և պարտականություններին, նշում այն կետերը, որնք հաճախ ենք խախտում։ Քննարկում ենք սովորողի անհատական ուսումնական պլանները, հանդես գալիս առաջարկներով։

Լեզվական կարողություններ և հմտություններ

Գրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

Կարդա՛ Հ․ Թումանյանի <Անհաղթ աքլորը > հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր մեզ հրամայում է ,որ գնանք, խլենք, բերենք։

մենք գնում ենք, խլում, բերում ենք

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր մեզ ու ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Մենք ոսկին տանում ենք, ետ ենք տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է և մեզ հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ դրանից։

Մենք էլ գնում ենք աքլորին բռնում ենք , որ տանենք։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․  — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, մեզ հրամայում է՝ թուրներս հանած պատրաստ կենանք, որ մին էլ ձեն ածի, զարկենք։

մենք թրերը հանած՝ պատրաստ կանգնում ենք, մինս՝ էս կողմը, մինս՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

մենք զարկում ենք, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․

Աշխատանք Ջ․ Ռոդարու <Ի՞նչ կլիներ, եթե․․․> հնարի կիրառությամբ։

Ինչ կլիներ եթե մարդիկ կարողանային փոքրանալ

Շատ հետքրքիր կլիներ եթե կարողանայինք փոքրանալ և մեծանալ երբ ցանկանայինք։Մեծերը փոքրանային ՝կխաղային խաղալիքներով և տիկնիկներով,կգնային աշխատանքի և վերադառնալուց հետո կփոքրանային կխաղային բակում։Իսկ ես կցանկանայի փոքրանալ և դառնալ տիկնիկներիս չափ և խաղալ նրանց հետ ։Դասերի ժամանակ կարելի էր փոքրանալ և փախչել դասից փոքրիկ անցկով ։

Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար․․․

կգներ կոշիկ

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր․․․

կծեծեին Հուռիին

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր․․․

հեքիաթի անունը կլիներ <<անլեզու աղվեսը>>

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին․․․

երեխաները կանեն ինչ կուզեն

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին ․․․

երեխաները գոհ կլինեն

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին․․․

Շատ հավես կլինի և բոլորը իրար ավելի լավ կհասկանան

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին․․․

Կոկորդիլոսը չէր կարողանա մարդկանց ուտել

Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։

Եթե տիկնիկները խոսել իմանային․․․

Եթե ծիածանը անվերջ կանգնած լիներ․․

Եթե կարմիր գլխարկը չգնար անտառ․․․

4 Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական <Իրերի կերպավորում> ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր։

Իմ սիրած իրերն են՝հեռախոսս,տիկնիկներս,համակարգիչս,

<<Ես և իմ ընկեր Մարգարիտան>>

Ես և Մարգարիտան արդեն հինգ տարի միասին ենք։Մենք միասին սովորում ենք ,խաղեր ենք խաղում ,ճամփորդում ենք,նոր բաներ ենք սովորում,ես նրան շատ եմ օգնում իր տնային առաջադրանքները անելիս։ Երբ դասերի ժամանակ բոլոր իմ համակարգիչ ընկերներին պայուսակներից հանում են շատ եմ ուրախանում միասին շփվում ենք և պատմում մեր ընկերներից։Ես շատ ուրախ եմ որ Մարգարիտան շատ լավ է վարվում ինձ հետ և լավ խնամում է ։Դե բայց լինում են անփույթ պահեր մի անգամ ինձ լավ ջրեցին,իսկ մի անգամ մագայի հետ հայտնվեցի գետնին ։

Բանավոր խոսքին և տեխնիկական հմտությունների կիրառմանն ուղղված աշխատանքներ

Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 ր․ տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։

Առաջարկվող թեմաներ՝

<Իմ նախասիրությունները>, <Իմ հոբբին> կամ <Ես․․․ եմ>

<Ընթերցանությունն իմ կյանքում> կամ <Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել>, <Իմ գրադարանը>

< Իմ բնակավայրը>, <Իմ դպրոցը>, կամ <Աշխարհի իմ փոքրիկ անկյունը>

Այլ թեմաներ սովորողի անհատական ընտրությամբ։

2 Անսպասելի հարցադրումներ մշակի՛ր և հարցերդ ուղղելով ծնողներիդ, ընտանիքիդ անդամներից մեկին կամ ընկերոջդ, հետաքրքիր ռադիոհարցազրույց պատրաստի՛ր։

3 Հարցազրույցդ հրապարկի՛ր բլոգիդ համապատախան բաժնում և հղումն ուղարկի՛ր։

Ինքնագնահատում

Տարվա ընթացքում ո՞ր նախագիծն ես ամենից շատ հավանել։ Նշի՛ր անվանումը և կցի՛ր հղումը։

Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ ստեղծագործության հղումը։

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրաստել, կցի՛ր ամենից հաջողված աշխատանքների հղումերը։

10 միավորանոց համակարգով փորձի՛ր գնահատել աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։ Հիմնավորի՛ր ինքնագնահատումդ։

10/10

Տեքստային աշխատանքների կատարում

Ներբեռնի՛ր տեքստային աշխատանքները և կատարի՛ր։

Կրթահամալիրային տարբերակներ

ԱրջերСкачать—–Արջեր | Մարգարիտա Սինանյանի բլոգ (edublogs.org)

Դ․ Բիսեթ <Պահմտոցի>Скачат——-պահմտոցի | Search Results | Մարգարիտա Սինանյանի բլոգ (edublogs.org)

ԱգռավներСкачать———-ագռավները | Search Results | Մարգարիտա Սինանյանի բլոգ (edublogs.org)

ԱռյուծներСкачать—-Առյուծ | Մարգարիտա Սինանյանի բլոգ (edublogs.org)

ՓոթորիկըСкачать—-Փոթորիկ | Մարգարիտա Սինանյանի բլոգ (edublogs.org)

ՓիղըСкачать

Ջուլհակ թռչուններСкачать

ՄրջյուններСкачать

Առաջին տարբերակСкачать

Երկրորդ տարբերակСкачать

Երրորդ տարբերակСкачать

Չորրորդ տարբերակСкачать

Ընդհանրական տարբերակներ

Ա․ Լինդգրեն <Մանչուկն ու Կառլսոնը> Скачать

Ա․ Բակունց <Մթնաձոր>Скачать

Վ․ Անանյան <Քարակոփ կածան>Скачать

Ա․Մորավիա <Երբ մտքերը սառչում են օդում>Скачать

Հ․ Թումանյան <Գելը>Скачать

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

Continue reading »

Задание 5 /4-ый класс/

  1. Вспомним, как называются мамы и детёныши.

бык, корова, телёнок

баран, овца, ягнёнок

волк, волчица, волчонок

петух, курица, цыплёнок

слон, слониха, слонёнок

козёл, коза, козлёнок

медведь, медведица, медвежонок

кот, кошка, котёнок

2.Вместо выделенных слов там, где нужно, напиши слова он, она или оно.

Был жаркий летний день (он). Ярко светило солнце (оно). Солнце (оно) освещало всё кругом. Козлёнок (он) вышел погулять. Козлёнок (он) подошёл к озеру. Озеро (оно) было маленькое. Козлёнок (он) посмотрел в воду. Вода (она) была прозрачная. Козлёнок (он) увидел себя в воде. Козлёнок (он) удивлённо остановился и долго смотрел на себя.

3.Подчеркни слова, которые отвечают на вопросы какой? какая? какое?

Жила-была белая ромашка. Однажды она нарисовала белое облако. Ромашка посмотрела в голубое небо и увидела там такое же белое облако. Вдруг из него пошёл весёлый дождь. Потом появилось яркое солнце. Это было очень красиво. Ромашка нарисовала рядом с облаком жёлтое солнце. Какая красивая картина.

4.Вместо точек напиши Жи или Ши

Крыши, снежинки, кружились, карандашиживут, лыжи, машина, груши, ножи, малыши, мыши, уши, чижи, камышишишка, спиши, подержи, скажи .

5.Допиши словосочетания

Белый мел; белая лилия; белое пальто; белые розы; белый снег; белая ромашка; белое облако; белые краски; белый мел; белая картина; белое чучело; белые цветы .

6. Допиши, что какого цвета

Снег белый; гвоздика красная; яблоко жёлтое; лист оранжевый; ромашка белая; платье розовое; мак красное; трава зелёная; небо голубое .

Հաց

Հացն առաջին անհրաժեշտության սննդամթերք է, որը պատևաստվում է հացահատիկների ալյուրից ստացված խմորից և այլ հավելյալ բաղադրիչներից։ Հացի մասին շատ լեգենդներ կան հյուսված։ Ըստ լեգենդի՝ հացը պատահաբար է ստեղծվել մի հին եգիպտացու կողմից։Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռևս 30 հազար տարի առաջ։ Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը հացի հնագույն հայրենիքներից է։ Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ հազարամյակում։ Այդ են վկայում մի շարք հնավայրերի՝ Շենգավիթի, Մոխրաբլրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերած աղորիքներն ու թոնիրները։ Միջնադարյան Հայաստանում հացը թխում էին նաև սաջի՝ հատուկ մետաղաթիթեղի վրա։ Տարածված էին բոքոնը, մատնաքաշը, բաղարջը և, իհարկե, մեր նշանավոր լավաշը։

Այսօր Հայաստանում աճում է երկու տեսակի ցորեն՝ կարմրահատ և սպիտահատ։ Կարմրահատն ամենից շատ մշակում են Շիրակում, Բագրևանդում և Տարսոնում, սպիտակահատը՝ Արարատյան դաշտում։

Ասում են՝ մի անգամ Արամազդը կանչում է արևի ու ռազմի աստված Վահագնին և սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին և ասում․

-Վերցրե՛ք այս երկու տոպրակները, տարե՛ք և նվիրաբերե՛ք մարդկանց։ Մեկի մեջ կարմրահատ ցորեն է, մյուսի մեջ՝ սպիտակահատ։ Կարմրահատը այրերի համար է, սպիտակահատը՝ կանանց։ Սպիտակահատ ցորնահաց ուտելով՝ բոլոր հայուհիները սպիտակամորթ կդառնան, իսկ կարմրահատ ցորնահացը տղամարդկանց կդարձնի առնական։ Զգո՛ւյշ եղեք, հանկարծ չշփոթե՛ք։ Նորից եմ ասում՝ կարմրահատը տղամարդկանց, սպիտակահատը կանանց համար է։

Սակայն Վահագնն ու Աստղիկը մոռանում են Արամազդի պատվիրանը և հասնելով մարդկանց մոտ՝ չեն կարողանում որոշել, թե որ տոպրակն ում տան։

-Արի՛ խառնենք տոպրակներն ու տանք մարդկանց, ցորենը ցորեն է, թող տղամարդիկ ու կանայք և՛ կարմրահատ ուտեն, և՛ սպիտակահատ,-ասում է Վահագնը։

Այդպես էլ անում են։ Արամազդի պատվիրանը չկատարելու պատճառով սպիտակամաշկ ու կարմրաթուշ են լինում և՛ հայուհիները, և՛ հայ տղամարդիկ։

Տեքստային առաջադրանքներ

Ըստ լեգենդի՝ ո՞վ է ստեղծել հացը։

Ըստ լեգենդի, հացը պատահաբար ստեղծել է մի եգիպտացի։

Նշվածներից ո՞րը հացի հետ առնչություն չունի։

Աղորիք

Աքցան

Թոնիր

Սաջ

Ո՛ւշադի՛ր կարդա տեքստի միջին հատվածը և պատասխանի՛ր տրված հարցերին։

Ըստ ավանդազրույցի՝ ի՞նչ պատվիրեց մի օր Արամազդը Վահագնին և Աստղիկին։

Խառնել սպիտակահատ և կարմրահատ ցորենատեսակները

Օգնել հայերին փրկել ցորենը կիզիչ արևից

Կարմրահատ ցորենը տալ տղամարդկանց, սպիտակահատը՝ կանանց

Հեռու մնալ մարդկանցից

Հայաստանի ո՞ր շրջաններում են հիմնականում կարմրահատ ցորեն մշակում։

Կարմրահատ ցորենը հիմնականում մշակում են Շիրակում, Բագրևանդում և Տարսոնում։

Ինչո՞ւ է Հայաստանը նույնպես համարվում հացի հայրենիք։ Հայաստանը նույնպես համարվում է հացի հայրենիք, քանի որ հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ հազարամյակում ։

Ի՞նչ տեղի ունեցավ Վահագնի ու Աստղիկի անուշադրության պատճառով։ Վահագն ու Աստղիկը խառնել են ցորենը և հիմա կարմրաթուշ ու սպիտակամաշկ են լինում և՛ տղամարդիկ, և՛ կանայք։

Ինչո՞ւ է հացը թանկ ու սուրբ համարվում։ Հացը սուրբ է համարվում, որովեհտև հացն առաջին անհրաժեշտության սննդամթերք է։

Կատարի՛ր տրված առաջադրանքները։

Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառակապակցությունը։

Գեղեցիկ արևածաղիկ

Աշխույժ երեխաներ

Անհամբեր սպասել

Մաղթել հաջողություն

Հետևյալ բառակապակցություններից ո՞րի ընդգծված բառն է գործածված փոխաբերական իմաստով։

Բարձր լեռներ

Ոսկեծամ աշուն

Արևոտ օրեր

Համարձակ երիտասարդ

Ո՞րն է նախածանցավոր բառ։

տնակ

տրտմություն

տգեղ

տնամերձ

Տրված բառերից ո՞րը բայ չէ։

կատակել

ճախրել

անվանել

խաղալիք

Տրված նախադասությունից դո՛ւրս գրիր այն լրացումը, որը պատասխանում է ինչպիսի՞ հարցին։

Կար-չկար, միայնակ ապրում էր մի կապույտ զանգակածաղիկ։

Չափումներ․ գործնական կարողությունների ամփոփում

  • Չափում ենք երկու առարկայի չափումները, հաշվում նրա պարագիծն ու մակերեսը։
    Չափեցի հեռախոսիս երկարությունը և լայնությունը։ Ստացա 14սմ և 7սմ։ Հաշվեցի պարագիծը՝ P = 42սմ և մակերեսը՝ S = 98սմ2։
    Չափեցի համակարգչիս երկարությունը և լայնությունը։ Ստացա 33սմ և 21սմ։ Հաշվեցի պարագիծը՝ P =108սմ և մակերեսը՝ S = 693սմ2։
  • Word ծրագրում ստեղծում ենք աղյուսակ, որում իրար տակ բաժանումն ենք կատարում՝ 792 : 3։
  • Ծրագրում տեղադրում ենք Geogebra ծրագրով նկարած պատկերներ՝ ուղիղ, ճառագայթ, հատված, քառակուսի, ուղղանկյուն, շրջան:

Երիտասարդ խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:

Continue reading »

Մաթեմատիկայի հաշվետվություն

  • 1-ին կանգառ. մեդիահմտութունների ներկայացում.

Ես կարողանում եմ աշխատել. 

1)word ծրագրով իմ կազմած աշխատանքը։

2) geogebra ծրագրով կարողանում եմ գծել  տարբեր երկրաչափական պատկերներ: Ահա իմ աշխատանքը։

3) google forms հարթակով կարողանում եմ կազմել  մաթեմատիկայի ինքնաստուգման թեստ և ֆլեշմոբ: Ահա իմ աշխատանքը։

4)օնլայն հարթակներով: Quizizz.com և  learning apps.org միջոցով կարողանում եմ կազմել  մաթեմատիկական խաղ-վիկտորինա և խաղ: Ահա իմ աշխատանքը։

  • 2-րդ կանգառ. Ստեղծագործական աշխատանք։

    Տարվա ընթացքում  մաթեմատիկայից  իմ ամենասիրելի աշխատանքը վիկտորինաների ստեղծումն է: (օրինակ` բանավոր հաշվարկ, գործնական աշխատանք, ֆլեշմոբի խնդիրների լուծում):
  • Ահա իմ պատրաստած մաթեմատիկական ուսուցողական տեսանյութը:
  • 3-րդ կանգառ: Չափումներ. մակերեսի և պարագծի հաշվում
  •  Ահա իմ աշխատանքը։
  1. Իմ ամենասիրելի թեման կոտորակն ու տոկոսն է։
  2. Իմ ամենասիրելի մաթեմատիկական խաղը սուդոկուն է։
  3. Մեր անցած հարթակներից իմ ամենասիրելի Geogebra-ն ու LearningApps է։
  4. Կուզեի՞ր հաջորդ ուսումնական տարում քեզ դասավանդեր ընկեր Ջուլիետան։ Այո, շատ կուզեի❤։

Թեսթ 13

Ակսել Բակունց

Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան,

փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին:

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
արևին
փախչում
երբ
փտած
Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

Պարում
Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/լույս – խավար
բ/թաց – չոր
գ/ջահել – ծեր
դ/կենդանի – սատկած
Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Կալասարի անտառը կարծես նկար լինի։
Մեր բակի անտառը շատ գեղեցիկ է։

Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.
ա/գեղեցիկ ձայն
բ/բարձր ձայն
գ/ուժեղ, խլացնող ձայն
դ/կոշտ, կոպիտ ձայն

Ի՞նչ էին անում ընդգծված նախադասության մեջ.
ա/գայլերը-Գայլերը դունչը լուսնակին մեկնած ոռնում էին։
բ/վարազները-Վարազները ժանիքո վարում էին սև հողը։
գ/ծառերը-Ծառերը փտում էին, ընկնում ընկած ծառերի տեղը նորն էր ծլում։
դ/արջերը-Արջերը պարում էին և ուրախանում չոբանի պես։

Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:
Երկյուղ-երկյուղել
Երկար-երկարել
Որսճորս անել
Հարված-հարվածել
Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել:

Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ :
Ինչե՞ր-ծառեր
Ինչե՞ր-գայլեր

Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Պոզեր ունի այծ ճէ,
Թևեր ունի, թռչուն չէ:

Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
Կենդանիների հանգիստը

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում:
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում:

Կենդանիների գիշերային կյանքը

Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում:
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի:
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին:

Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
ա/մուգ-կանաչ
բ/արահետներով ու բացատներով հարուստ
գ/կուսական ու վայրի
դ/քարածուխի հսկա շերտերով հարուստ
Ինչո՞ւ էր արջը վախենում վարազից:
Արջը վախենում էր վարազից նրա համար, որովհետև երբ վարազները լսում էին ետ մնացած  խոզի ճիչը, նրանք նրանց սուր ժանիքները սրած ակոսոսւմ էին այն կաղնու ծառի տակ, որի վրա բարձրացել էր արջը։

Նկարագրի՛ր վարազներին:
Վարազները վայրի և կատաղած կենդանիներ էին։ Երբ մի կենդանու ոռնոց են լսում միանգամից հարձակվում են այդ կենդանու վիրավորողի վրա։

Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:
Այս պատմվածքում ինձ ամեն ինչ դուր եկավ։ Որովհետև ինձ դուր դուր եկավ պատվածքի սյուժեն։

Թեսթ 18

Ա. Լինդգենի

Մանչուկն ու Կառլսոնը

հատված (1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ամբո□ջ -Ամբողջ
թ□չել- թռչել
կդար□նեն -կդարբնեն
եր□եք – երբեք

2. Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

3. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա -խցանում

բ/աֆիցեր -սպա
գ/դիրեկտոր -տնօրեն

դ/զիբիլ -աղբ

4. Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը, ճշմարտությունը քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի, բարձր ձայն կհանի:

դ/դատարկ տակառը:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

5. Այն ի՞նչն է, այն ի՞նչը. Արևի պես է, Կլոր երես է, Սերմը՝ ճնճղուկի կտուցի պես է:
լուսին

6. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
Ա՜յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

7. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

8. Նկարագրի՛ր Կառլսոնին:
Ես նրան կնկարեմ?o(>ω<)

9. Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
Հեքյատի անհամփեր շրջադարցների և Կառլսնին սեսնելու համար։

10. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
????