Առյուծ

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում: Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է: Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով: Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին: Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:  Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

Առաջադրանք

Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.
լեռներում

անապատներում

դաշտավայրերում

Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.
500 կգ

1 տոննա

250 կգ

25 կգ

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.
  • թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
    • չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:  
    • Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
    • Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
    • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
    • Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
    • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ  էգեր:
  • Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:
  • Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:
  • Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
  • Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր  երկու բառ։
  • Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.
    • թիվ
    • առարկա
    • գործողություն
    • հատկանիշ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *