Կատարի՛ր առաջադրանքները։

Տրված բառակապակցությունները նախադասություններ դարձրո՛ւ։

Օրինակ՝ բուրավետ վարդ-Վարդը բուրավետ է։

շողշողուն արև-Արևը շողշուն է։

փայլուն աստղ-Աստղը փայլուն է։

խորհրդավոր լուսին-Լուսինը խորհրդավոր է։

մաքուր օդ-Օդը մաքուր է։

Երկու պարզ նախադասությունների արանքում կապակցող բառեր ավելացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ։

Արամը տուն շտապեց։

Նա ուզում էր վերցնել գնդակը։

Արամը տուն շտապեց, որովհետև նա ուզում էր վերցնել գնդակը։

Սկսեց անձրև տեղալ։

Բոլորը բացեցին անձրևանոցները։

Սկսեց անձրև տեղալ, և բոլորը բացեցին անձրևանոցները։

Բժիշկ Այբոլիտը սպասում էր նոր այցելուի։

Ներս մտավ թաթը վիրավոր արջը։

Բժիշկ Այբոլիտը սպասում էր նոր այցելուի, և ներս մտավ թաթը վիրավոր արջը։

Փոքրիկ աղջիկը լաց էր լինում։

Նրա տիկնիկի շորը պատռվել էր։

Փոքրիկ աղջիկը լաց էր լինում, որովհետև նրա տիկնիկի շորը պատռվել էր։

Փորձի՛ր մի քանի օրինակ էլ ի՛նքդ կազմել։

Ա և Բ սյունակներից գտի՛ր իրար հետ մտքով կապված նախադասությունները և կապակցող բառերի օգնությամբ (իսկ, երբ, սակայն, և, թե) միավորի՛ր դրանք՝ ստանալով բարդ նախադասություններ։

Ա․ Ապրիլը գարնան ամիս է։

Ապրիլը գարնան ամիս է, իսկ հուլիսը ամռան ամիս է։

Տղան շատ ուրախացավ։

Տղան շատ ուրախացավ, քանի որ նա տեսավ դեպի իրեն ընդառաջ եկող ընկերոջը։

Բացվեց գարնան առավոտը։

Բացվեց գարնան առավոտը, և այգեգործներրը շտապեցին իրենց այգիները խնամելու։

Մարզիկն ուզում էր առաջինը տեղ հասնել։

Մարզիկն ուզում էր առաջինը տեղ հասնել, և նա հաղթեց մրցույթում։

Բ Այգեգործներրը շտապեցին իրենց այգիները խնամելու։

Հուլիսը ամռան ամիս է։

Նա հաղթեց մրցույթում։

Նա տեսավ դեպի իրեն ընդառաջ եկող ընկերոջը։

Գրի՛ր անհրաժեշտ կապակցող բառերը և կարդա՛ բարդ նախադասությունները։

Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար։ Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին։ Ես նրա մասին ուզում եմ պատմել, որ չմոռանամ նրան։ Շատ տխուր բան է, բայց բարեկամներին մոռանում են։ Բոլորը չէ, բայց բարեկամ ունեն։ Եվ ես վախենում եմ, որ կդառնամ մեծահասակների նման, քանի որ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում։

Հատված՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի <Փոքրիկ Իշխանը>վիպակից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *